December 04, 2024 | 10:56
Science
Education
Competitions
91Ƶ PhD student's research focuses on the prospects of human capital development in Armenia
The study of the challenges and prospects of human capital development remains relevant due to its socio-economic impact at both the micro and macro levels. As part of her scientific research project, 91Ƶ PhD student Silvia Sargsyan examines these challenges and opportunities for human capital development. Given that the knowledge-based economy is currently the primary driver of sustainable development, Silvia combines theoretical insights with applied research focused on Armenia's socio-economic advancement.
ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Սիլվիա Սարգսյանը «Ասպիրանտների երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթի հաղթողներից է։ «Մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները ՀՀ-ում աշխատաշուկայի վերափոխման պայմաններում» թեմայի շրջանակում նա ուսումնասիրում է մարդկային կապիտալի կառավարման նորարարական մոտեցումները, կրթական համակարգի աշխատաշուկայի ներդաշնակեցումը, կատարում միջազգային փորձի վերլուծություն։ Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան գործնականում կիրառելու մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները, ինչպես նա՝ առաջարկների փաթեթի միջոցով նպաստելու ՀՀ երկարաժամկետ զարգացման ռազմավարության նախագծմանը, գիտական հանրության շրջանում այս կարոր թեմայի շուրջ ակտիվ քննարկումների ձավորմանը։
Խնդրի արդի վիճակը
Ըստ Սիլվիայի՝ վերջին տարիներին մարդկային կապիտալը դիտարկվում է որպես համաշխարհային ազգային տնտեսությունների կայուն զարգացման բանալի։ Սակայն առկա են մի շարք մարտահրավերներ՝ կապված ինչպես կրթական համակարգի արդյունավետության, այնպես էլ աշխատաշուկայի շարունակական վերափոխման հետ։ Հատկապես մտահոգիչ է ՀՀ-ում կրթված որակավորված մասնագետների արտահոսքը դեպի արտասահման՝ պայմանավորված տեղական աշխատաշուկայի սահմանափակ հնարավորություններով։ Այս խնդիրները ենթադրում են բազմակողմանի վերլուծություն՝ նպատակ ունենալով գտնելու լուծումներ, որոնք նպաստում են մարդկային կապիտալի պահպանմանը աճին։
Հետազոտական նախագծի նպատակները խնդիրները
Հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները ՀՀ-ում՝ պայմանավորված աշխատաշուկայի փոփոխություններով։
Սիլվիան մատնանշեց, որ նախագիծն իրականացվելու է երեք հիմնական փուլերով՝ տվյալների հավաքագրում, դրանց վերլուծություն առաջարկների ձավորում։ Առաջին փուլում նա նախատեսում է ուսումնասիրել մարդկային կապիտալի զարգացման հիմնական գործոնները, ինչպես նա վերջին 20 տարիների ընթացքում աշխատաշուկայի դինամիկան։ Երկրորդ փուլում կատարելու է պատճառահետանքային կապերի վերլուծություն՝ հիմնված էկոնոմետրիկ մոդելների վրա։ Վերջին փուլում կմշակվեն ռազմավարական առաջարկներ՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացման խթանմանը։
ԵՊՀ ասպիրանտը նշեց, որ հետազոտությունը կատարելու է հետյալ հիմնական ուղղություններով՝ տեսական վերլուծություն՝ ներառյալ միջազգային փորձի համադրությունը, էկոնոմետրիկ մեթոդների կիրառում՝ փոխկախվածությունների պատճառահետանքային կապերի բացահայտման նպատակով, որակական քանակական տվյալների համադրված վերլուծություն՝ ներառելով հարցումներ, հարցազրույցներ վիճակագրական տվյալներ։
Նորարարական մոտեցում
Նախագծի կարոր առանձնահատկությունը մարդկային կապիտալի զարգացման համապարփակ մոտեցումն է, որն ընդգրկում է ոչ միայն կրթական համակարգի, այլ առողջապահության, սոցիալական պաշտպանության տեխնոլոգիական ներդրումների ազդեցությունը։ Նա շեշտեց, որ մոդելավորումը կկատարվի գերժամանակակից գործիքներով, ինչը կապահովի առավել ճշգրիտ կանխատեսումներ։
Գիտական հետաքրքրություններն ու մոտիվացիան
Մարդկային կապիտալի թեման Սիլվիայի մասնագիտական հետաքրքրության առանցքում է, ինչը մեծապես պայմանավորված է նրա հիմնական նպատակներից մեկով՝ նպաստել ՀՀ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը։ Սիլվիայի համար մարդկային կապիտալը ոչ միայն աշխատաշուկայի կամ կրթական համակարգի բաղադրիչ է, այլ երկրի տնտեսական սոցիալական բարեկեցության առանցքային գործոն։
ԵՊՀ ասպիրանտն ընդգծեց, որ իր հետազոտության ընթացքում ձգտում է համադրել տեսական գիտելիքները կիրառական մոտեցումների հետ։ Նրա նպատակն է մշակել գործիքակազմ, որը կարող է կիրառվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում՝ մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացման համար։ Սիլվիայի համոզմամբ՝ գիտական աշխատանքը կարող է իրական ազդեցություն ունենալ պետական քաղաքականության մշակման վրա։
Ակնկալվող արդյունքները
Հետազոտության ավարտին կձավորվեն մարդկային կապիտալի զարգացման ռազմավարական ուղիներ, կմշակվեն աշխատաշուկայի կրթական համակարգի ներդաշնակության բարձրացման վերաբերյալ առաջարկներ, կներդրվեն կայուն զարգացման ապահովման մեխանիզմներ, ինչպես նա կհրապարակվեն գիտական հոդվածներ։
Այս նախագիծը կարոր ներդրում կլինի ՀՀ-ում մարդկային կապիտալի կայուն զարգացման աշխատաշուկայի արդիականացման ուղղությամբ՝ նպաստելով պետության սոցիալ-տնտեսական բարելավմանը միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացմանը։