- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ասպիրանտի հետազոտության առանցքում են ՀՀ-ում մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները
Դեկտեմբեր 04, 2024 | 10:56
Գիտություն
Կրթություն
̸րցույթներ
ԵՊՀ ասպիրանտի հետազոտության առանցքում են ՀՀ-ում մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները
Մարդկային կապիտալի զարգացման հիմնախնդիրների Ãý հեռանկարների ուսումնասիրությունը շարունակում է մնալ արդիական՝ շնորհիվ դրա սոցիալ-տնտեսական ազդեցության թե՛ միկրո, թե՛ մակրո մակարդակներում։ Գիտահետազոտական նախագծի շրջանակում ԵՊՀ ասպիրանտ Սիլվիա Սարգսյանն ուսումնասիրում է մարդկային կապիտալի զարգացման հիմնախնդիրները Ãý հեռանկարները։ Ներկայում կայուն զարգացման հիմնական շարժիչ ուժը գիտելիքահենք տնտեսությունն է, ուստի Սիլվիան համադրում է տեսական գիտելիքները Ãý կիրառական հետազոտությունը՝ ուղղված ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը։
ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Սիլվիա Սարգսյանը «Ասպիրանտների Ãý երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթի հաղթողներից է։ «Մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները ՀՀ-ում աշխատաշուկայի վերափոխման պայմաններում» թեմայի շրջանակում նա ուսումնասիրում է մարդկային կապիտալի կառավարման նորարարական մոտեցումները, կրթական համակարգի Ãý աշխատաշուկայի ներդաշնակեցումը, կատարում միջազգային փորձի վերլուծություն։ Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան գործնականում կիրառելու մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները, ինչպես նաÃý՝ առաջարկների փաթեթի միջոցով նպաստելու ՀՀ երկարաժամկետ զարգացման ռազմավարության նախագծմանը, գիտական հանրության շրջանում այս կարÃýոր թեմայի շուրջ ակտիվ քննարկումների ձÃýավորմանը։
Խնդրի արդի վիճակը
Ըստ Սիլվիայի՝ վերջին տարիներին մարդկային կապիտալը դիտարկվում է որպես համաշխարհային Ãý ազգային տնտեսությունների կայուն զարգացման բանալի։ Սակայն առկա են մի շարք մարտահրավերներ՝ կապված ինչպես կրթական համակարգի արդյունավետության, այնպես էլ աշխատաշուկայի շարունակական վերափոխման հետ։ Հատկապես մտահոգիչ է ՀՀ-ում կրթված Ãý որակավորված մասնագետների արտահոսքը դեպի արտասահման՝ պայմանավորված տեղական աշխատաշուկայի սահմանափակ հնարավորություններով։ Այս խնդիրները ենթադրում են բազմակողմանի վերլուծություն՝ նպատակ ունենալով գտնելու լուծումներ, որոնք նպաստում են մարդկային կապիտալի պահպանմանը Ãý աճին։
Հետազոտական նախագծի նպատակները Ãý խնդիրները
Հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները ՀՀ-ում՝ պայմանավորված աշխատաշուկայի փոփոխություններով։
Սիլվիան մատնանշեց, որ նախագիծն իրականացվելու է երեք հիմնական փուլերով՝ տվյալների հավաքագրում, դրանց վերլուծություն Ãý առաջարկների ձÃýավորում։ Առաջին փուլում նա նախատեսում է ուսումնասիրել մարդկային կապիտալի զարգացման հիմնական գործոնները, ինչպես նաÃý վերջին 20 տարիների ընթացքում աշխատաշուկայի դինամիկան։ Երկրորդ փուլում կատարելու է պատճառահետÃýանքային կապերի վերլուծություն՝ հիմնված էկոնոմետրիկ մոդելների վրա։ Վերջին փուլում կմշակվեն ռազմավարական առաջարկներ՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացման խթանմանը։
ԵՊՀ ասպիրանտը նշեց, որ հետազոտությունը կատարելու է հետÃýյալ հիմնական ուղղություններով՝ տեսական վերլուծություն՝ ներառյալ միջազգային փորձի համադրությունը, էկոնոմետրիկ մեթոդների կիրառում՝ փոխկախվածությունների Ãý պատճառահետÃýանքային կապերի բացահայտման նպատակով, որակական Ãý քանակական տվյալների համադրված վերլուծություն՝ ներառելով հարցումներ, հարցազրույցներ Ãý վիճակագրական տվյալներ։
Նորարարական մոտեցում
Նախագծի կարÃýոր առանձնահատկությունը մարդկային կապիտալի զարգացման համապարփակ մոտեցումն է, որն ընդգրկում է ոչ միայն կրթական համակարգի, այլÃý առողջապահության, սոցիալական պաշտպանության Ãý տեխնոլոգիական ներդրումների ազդեցությունը։ Նա շեշտեց, որ մոդելավորումը կկատարվի գերժամանակակից գործիքներով, ինչը կապահովի առավել ճշգրիտ կանխատեսումներ։
Գիտական հետաքրքրություններն ու մոտիվացիան
Մարդկային կապիտալի թեման Սիլվիայի մասնագիտական հետաքրքրության առանցքում է, ինչը մեծապես պայմանավորված է նրա հիմնական նպատակներից մեկով՝ նպաստել ՀՀ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը։ Սիլվիայի համար մարդկային կապիտալը ոչ միայն աշխատաշուկայի կամ կրթական համակարգի բաղադրիչ է, այլÃý երկրի տնտեսական Ãý սոցիալական բարեկեցության առանցքային գործոն։
ԵՊՀ ասպիրանտն ընդգծեց, որ իր հետազոտության ընթացքում ձգտում է համադրել տեսական գիտելիքները կիրառական մոտեցումների հետ։ Նրա նպատակն է մշակել գործիքակազմ, որը կարող է կիրառվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում՝ մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացման համար։ Սիլվիայի համոզմամբ՝ գիտական աշխատանքը կարող է իրական ազդեցություն ունենալ պետական քաղաքականության մշակման վրա։
Ակնկալվող արդյունքները
Հետազոտության ավարտին կձÃýավորվեն մարդկային կապիտալի զարգացման ռազմավարական ուղիներ, կմշակվեն աշխատաշուկայի Ãý կրթական համակարգի ներդաշնակության բարձրացման վերաբերյալ առաջարկներ, կներդրվեն կայուն զարգացման ապահովման մեխանիզմներ, ինչպես նաÃý կհրապարակվեն գիտական հոդվածներ։
Այս նախագիծը կարÃýոր ներդրում կլինի ՀՀ-ում մարդկային կապիտալի կայուն զարգացման Ãý աշխատաշուկայի արդիականացման ուղղությամբ՝ նպաստելով պետության սոցիալ-տնտեսական բարելավմանը Ãý միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացմանը։