ԵՊՀ տնտեսագիտական դպրոցը պարզապես մասնագիտական կողմնորոշման միջոցառում չէ․ երկօրյա ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին ժամանակավորապես տեղափոխվելու համալսարանական միջավայր, շփվելու դասախոսների, ուսանողների և համալսարանական համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցելու դասընթացների և սեփական փորձով բացահայտելու տնտեսագիտության տարբեր ուղղությունները։
Երկօրյա ծրագրի ընթացքում անցկացվում են՝
ինտերակտիվ մասնագիտական դասընթացներ,
թեմատիկ քննարկումներ,
թիմային աշխատանքներ,
բիզնես խաղեր, բիզնես գաղափարների ձևավորման և ներկայացման աշխատանքներ,
իրավիճակային և գործնական առաջադրանքներ,
տնտեսագիտական, ֆինանսական և կառավարչական խնդիրների լուծման վարժություններ։