ԱԲ-ն՝ ուսանողի առօրյա աշխատանքում. ԵՊՀ-ում ներկայացվեցին ԱԲ-ի գործնական կիրառությունները Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը հեշտացնել ուսանողի առօրյա աշխատանքը։ Այս հարցի շուրջ էր «Armenian Code Academy»-ի «AI on Campus–91Ƶ» նախաձեռնության շրջանակում ԵՊՀ ուսանողների համար կազմակերպված գործնական հանդիպումը։ Բանախոս Գոռ Գրիգորյանը ներկայացրեց ԱԲ-ի կիրառման հնարավորությունները՝ շեշտադրելով գործնական օրինակներն ու կենդանի ցուցադրությունները։
ԵՊՀ-ն և Արևելագիտության ինստիտուտն ընդլայնում են համագործակցության շրջանակը Գիտահետազոտական և կրթական համատեղ ծրագրեր, ակադեմիական շարժունություն, մասնագիտական փորձի փոխանակում․ Երևանի պետական համալսարանն ու Արևելագիտության ինստիտուտը համագործակցության նոր հնարավորություններն ամրագրել են հուշագրով։
ԵՊՀ-ն և QS-ը՝ համագործակցության նոր փուլում. քննարկվել են համալսարանի միջազգային տեսանելիության բարձրացման ուղիները Երևանի պետական համալսարանի և «QS Quacquarelli Symonds»-ի համագործակցությունը մտնում է նոր փուլ։ QS-ի փորձագետների՝ ԵՊՀ այցի ընթացքում քննարկվել են համալսարանի գիտական ու կրթական արդյունքների միջազգային տեսանելիության բարձրացման, զարգացման առաջնահերթությունների և առաջիկա համատեղ աշխատանքի ուղղությունները։
Նպատակ, աշխատանք, արդյունք․ ԵՊՀ ուսանող Աշոտ Մաթևոսյանը՝ մրցույթում հաղթելու և հաջողության հասնելու իր ճանապարհի մասին Երբ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Աշոտ Մաթևոսյանն իմացել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքներով արժանացել է II կարգի մրցանակի, ուրախությանը միացել է նաև տարիների վաղեմության մի հիշողություն։ Նա հիշել է այն օրը, երբ ճանաչվել էր լավագույն աշակերտ՝ I կարգի մրցանակակիր։ Այսօր Աշոտը շարունակում է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները՝ համատեղելով ուսումը, գիտահետազոտական աշխատանքը և նորարարական նախագծերը։
Բնության լեզուն աշխարհին բացահայտած հայ գիտնականը․ մեծ ճամփորդության սկիզբը՝ ԵՊՀ Մարդու և բնության փոխհարաբերության ընկալումները հատկապես արդիական են այսօր, երբ COP17-ի շրջանակում միջազգային հանրությունը քննարկում է կենսաբազմազանության պահպանման և բնության հետ ներդաշնակ զարգացման ուղիները։ Այդ համատեքստում առանձնահատուկ արժեք են ստանում նաև Միքայել Չայլախյանի գիտական ժառանգությունն ու բույսերի զարգացման վերաբերյալ նրա հիմնարար ուսումնասիրությունները։
Ինչպե՞ս պահպանել Հայաստանի «մարող» լեռնային բնակավայրերը. գիտնականներն առաջարկում են նոր մոդել Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջանների կայուն զարգացումը՝ բնակավայրերի պահպանումն ու զբոսաշրջության ուղիների ընդլայնումը, ԵՊՀ հետազոտողների ուշադրության կենտրոնում է։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը և նույն ամբիոնի դոցենտ Վահագն Գրիգորյանը մշակել են լեռնային շրջանների կայուն զարգացման նոր մոդել։
Նոր նպատակներ, նոր առաջնահերթություններ. Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր։
Մեկ թվային քարտ՝ ԵՊՀ-ից մինչև աշխարհի ավելի քան 130 երկիր․ առաջինկուրսեցիները ստացել են ISIC քարտեր ԵՊՀ առաջինկուրսեցիների ուսանողական կյանքում այս տարվանից ևս մեկ թվային գործիք կա․ նրանց տրամադրվել են ISIC (International Student Identity Card) միջազգային ուսանողական նույնականացման թվային քարտեր։ Դրանք հնարավորություն են տալիս օգտվելու ԵՊՀ-ում հասանելի որոշ ծառայություններից, իսկ համալսարանից դուրս՝ հաստատելու ուսանողի կարգավիճակը միջազգային մակարդակում և օգտվելու աշխարհի տարբեր երկրներում գործող ուսանողական առաջարկներից ու արտոնություններից։
ԵՊՀ-ում քննարկվել են հայ-հունգարական ակադեմիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Հայ-հունգարական ակադեմիական հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման նպատակով Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիայի և Հունգարիայի դեսպանության հյուպատոս Պետեր Տարչայի հետ։
ԵՊՀ ինը գիտնականներ ընտրվել են ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամներ Տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների ընտրությունը։ Ընտրության արդյունքում ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ են ընտրվել 31 գիտնականներ, որոնց թվում՝ Երևանի պետական համալսարանի ինը գիտնականներ։