- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտաուսումնական կենտրոններ
- Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
ԵՊՀ հունագիտության կենտրոն-գրադարանը հիմնադրվել է 1999 թ. Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի անվան համալսարանին կից գործող «ՅԱՍՈՆ» ծրագրի աջակցությամբ։ Կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1999 թ. մայիսի 13-ին Հայաստանի Հունաստանի նախագահների ներկայությամբ։
1999 թ․ դեկտեմբերի 8-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով Երանի պետական համալսարանում ստեղծվեց Հունագիտության գիտաուսումնական կենտրոնը: Կենտրոնն ունի հարուստ գրադարան, որտեղ, բացի հունական նոր գրականության դասականների հարուստ ընտրանուց, կան նա ժամանակակից հունարենի նորագույն դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, հանրագիտարաններ բառարաններ։
Ստեղծման օրվանից կենտրոնը համագործակցում է Հունաստանի մի շարք գիտակրթական հաստատությունների հետ, այդ թվում՝ Պետական կրթաթոշակների հիմնադրամի, «Ալեքսանդրոս Օնասիս» բարեգործական հիմնադրամի, Աթենքի ազգային կապոդիստրիան համալսարանի, Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի, Իոաննինայի համալսարանի Հռոդոսի Էգեյան համալսարանի հետ։ Վերջին տարիներին կենտրոնը համագործակցում է նա Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի հետ։
2000 թվականից սկսած՝ ԵՊՀ-ն Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի հետ համագործակցում է «ՅԱՍՈՆ» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է ընձեռում մեր ուսանողներին մասնակցելու հունարենին հունական մշակույթին նվիրված մեկամսյա, ինչպես նա ութամսյա դասընթացներին։
Հունագիտության գիտաուսումնական կենտրոնի գործունեությունը
Հունագիտության գիտաուսումնական կենտրոնում իրականացվում է՝
- նոր հունարենի դասավանդում,
- գիտահետազոտական աշխատանք,
- հայ–հունական մշակութային կապերի ամրապնդում:
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են՝
- հունարենի ուսումնասիրության տարածումը՝ ժողովրդայնացնելով հունարենն ու գրականությունը,
- հունարենի ուսումնասիրությունը մասնագիտական բնագավառներում՝ կրոնագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրականագիտություն,
- հույն հայ բարեկամ ժողովուրդների քաղաքակրթական համագործակցությանն աջակցումը,
- հունական մշակույթի զարգացումը Հայաստանում,
- թե՛ Հունաստանի, թե՛ այլ երկրների հունական կենտրոնների հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը:
Կոնտակտներ
Կենտրոնի տնօրեն՝ պատմական գիտությունների թեկնածու,
դոցենտ Լիզա Քարիմյան
Հեռ.՝ (+374 60) 710 076
(ներքին՝ 76-76)
Էլհասցե՝&Բ;lizkarimyan@ysu.am