- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտաուսումնական կենտրոններ
- Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը (American Studies Center, ASC) կրթական գիտահետազոտական կենտրոն է, որը հիմնադրվել է ԵՊՀ-ում 2020 թ․ Ա̸Ն Պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ամերիկյան հետազոտությունների ծրագրի իրականացման գործում ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հիմնական գործընկերն է Արիզոնայի պետական համալսարանը, որը Ա̸Ն ամենամեծ պետական համալսարաններից է ԵՊՀ երկարամյա ինստիտուցիոնալ գործընկերը, ունի լայնածավալ արդյունավետ համագործակցության փորձ՝&Բ;ունենալով&Բ;գրեթե 20-ամյա համագործակցություն պետական կառավարման քաղաքականության, առաջնորդության այլ բնագավառներում:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության հիմնական ոլորտներն են.
- միջգիտակարգային կրթություն,
- միջգիտակարգային մասնագիտացված&Բ;ուսումնասիրություններ&Բ;ամերիկյան հետազոտությունների, արտաքին քաղաքականության միջազգային հարաբերությունների ոլորտներում:
Կենտրոնի հիմնական նպատակներն են.
- խթանել զարգացնել ակադեմիական մասնագիտական միջավայրը,&Բ;որը նպաստում է բարձրորակ հասարակագիտական հետազոտությունների կատարմանը,
- նպաստել աջակցել ԵՊՀ-ում բարձրագույն կրթության միջազգայնացմանը,
- օժանդակել Ա̸Ն-Հայաստան համագործակցության զարգացմանը,
- նպաստել հասարակագիտական հետազոտությունների համար ակադեմիական մասնագիտական միջավայրի ստեղծմանը։
ԵՊՀ&Բ;ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տեսլականն է.
- կայուն միջազգային միջավայր,
- կայուն զարգացում,
- հետազոտահենք կառավարում,
- գիտելիքահենք հասարակություն:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնն իրականացնում է հետյալ մագիստրոսական ծրագրերը.
- Ամերիկագիտություն (հայտագրման հետ կապված մանրամասները՝ կրթական ծրագրի «Ընդունելություն»&Բ;բաժնում),
- (հայտագրման հետ կապված մանրամասները՝ կրթական ծրագրի «Ընդունելություն»&Բ;բաժնում)։