- Գլխավոր
- Գիտություն
- Հրատարակչություն
ԵՊՀ հրատարակչություն
ԵՊՀ հրատարակչությունը զբաղվում է միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական պարբերականների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հրատարակմամբ՝ սերտ համագործակցելով ակադեմիական հանրության հետ: Այն նաև կատարում է գրահրատարակչական զանազան այլ աշխատանքներ՝ նպաստելով կրթության և գիտության զարգացմանն ու տարածմանը:
ԵՊՀ հրատարակչության առաջնային նպատակն է միջազգային ասպարեզ դուրս բերել հայաստանյան գիտական համայնքի կատարած հետազոտական աշխատանքները՝ դրանք հասանելի դարձնելով ընթերցող լայն հանրությանը: