Տնտեսագետ, պրոֆեսոր
Ծնվել է 1899 թ. դեկտեմբերի 14-ին Վաղարշապատում: Սովորել է Գորգյան ճեմարանում, այնուհետ՝ ̸ոսկվայի համալսարանի տնտեսական իրավունքի ֆակուլտետում, ապա՝ ասպիրանտուրայում: 1920 թ. դարձել է կոմկուսի անդամ, մայիսյան ապստամբության օրերին բանտարկվել է:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղել է Էջմիածնի գավառային հեղկոմի անդամ քարտուղար, այնուհետ՝ Էջմիածնի բանգյուղտեսչության վարիչ: 1925 թ. տեղափոխվել է Երան, աշխատել որպես Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, ապա՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու ֆինանսական վերահսկողության պետ: 1927 թ. ̸ոսկվայում եղել է ԽՍՀ̸ Ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու:
1928-ից աշխատել է ԵՊՀ-ում. սկզբում դասավանդել է ֆինանսական, ապա՝ տնտեսական քաղաքականության դասընթացներ, այնուհետ եղել է տնտեսական քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ: Դասավանդել է նա հայկական մանկավարժական կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտներում:
1935 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Դասախոսական աշխատանքին զուգընթաց եղել է Հայաստանի կենտգործկոմի Երանի քաղխորհրդի անդամ, ժողկոմխորհի անդամ ֆինանսական հարցերի գծով խորհրդատու, լուսժողկոմատի կոլեգիայի անդամ ու գիտության բաժանմունքի վարիչ այլն:
1935 թ. հուլիսից մինչ 1937 թ. հունվար եղել է ԵՊՀ ռեկտոր:
Հեղինակ է 16 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են տնտեսական քաղաքականության ու սոցիալիստական շինարարության հարցերին: Խմբագրել է Լենինի երկերի երրորդ հատորի հայերեն թարգմանությունը, ինչպես տնտեսագիտական բուհական մի շարք դասագրքեր:
1937 թ. սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է հայաստանյան հակասովետական, աջ տրոցկիստական, ազգայնական կազմակերպության անդամ լինելու սովետական իշխանության դեմ ակտիվ աշխատանք տանելու մեղադրանքով: 1939 թ. մայիսի 29-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում:
̸ահացել է 1941 թ. նոյեմբերի 3-ին աքսորավայրում:
1955 թ. արդարացվել է. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Էջմիածին քաղաքի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով: