ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական հետազոտական կենտրոնը (SSԿՀ) հիմնադրվել է 2007 թ․։ Այն միջմասնագիտական նոր համակցումների հանգույց է, որտեղ կատարվում են ինֆորմատիկայի ՏՏ ոլորտի հետազոտություններ։ Կենտրոնի գործունեության նպատակն է օժանդակել ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարմանն ու որակի ապահովմանը, ինչպես նա ստեղծել աշխատանքի հեռանկարներ շրջանավարտների համար։
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական հետազոտական կենտրոնում գործում է ուսուցման երկաստիճան համակարգ՝ մագիստրոսական ասպիրանտական։
Կենտրոնում գործող «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագիրը համապատասխանեցված է Նյու Յորքի համալսարանի ՏՏ կառավարման ոլորտում նույն կրթական ծրագրին:
«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է 2010 թ․ Ռոստոկի համալսարանի հետ համատեղ (Գերմանիա): Այն ընդգրկում է համակարգչային գրաֆիկան, պատկերների մշակումը համակարգչային տեսողությունը՝ կիրառելով ժամանակակից մոդելավորման մեքենայական ուսուցման մեթոդները: Ուսուցման լեզուն անգլերենն է: Ծրագրի շրջանակում առաջին երեք կիսամյակների ուսուցումը իրականացվում է Երանում հիբրիդային ձով․ դասախոսությունների երկու երրորդը անցկացվում է լսարանում առցանց, մնացած մասը՝ լսարանում դասախոսի ներկայությամբ։ Վերջին կիսամյակը մագիստրոսական թեզի պաշտպանությունն անցկացվում են Ռոստոկում, ընդ որում՝ տրանսպորտային ու կացության ծախսերը հոգում է ուսանողը։ Ծրագրին դիմելու հետ կապված մանրամասն տեղեկությունների համար դիմել ՏՏԿՀ կենտրոն։
«Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական ծրագիրը բազմամյա կրթական ծրագիր է՝ հարմարեցված ոլորտի ժամանակակից պահանջներին:
SSԿՀ կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքները տպագրվել են ինֆորմատիկայի ՏՏ ոլորտի՝ բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում միջազգային գիտաժողովների ժողովածուներում, ինչպես նա ներկայացվել են արտասահմանյան գիտաժողովների ժամանակ։
Նշանակալի դեր ունեն ԱՄՆ 10-ից ավելի արտոնագրերը, որոնց համահեղինակ են կենտրոնի ուսանողներն ու ասպիրանտները:
ԵՊՀ ուսումնական գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգերն ամբողջությամբ մշակել են կենտրոնի տեղեկատվական համակարգերի բաժինը նոր կրթական տեխնոլոգիաների լաբորատորիան: Այդ համակարգերը հաջողությամբ կիրառվել են 2019 թ. աննախադեպ համավարակի պայմաններում:
SSԿՀ կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ առաջատար ընկերությունների լավագույն մասնագետների հետ, անցկացվում են օտարերկրյա պրոֆեսորների առաջատար հետազոտողների վարպետության դասեր՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները:
Կենտրոնի ուսանողներն ու շրջանավարտներն աշխատում են ՏՏ ոլորտի արտասահմանյան հայաստանյան առաջատար ընկերություններում, որոնց թվում՝ «Apple», «Google», «Amazon», «Meta», «Microsoft», «Intel», «Samsung», «Synopsys», «Siemens EDA», «PicsArt», «Armsoft», «Krisp», «Cisco», «Volo», «Xilinx» այլն:
Փոխանակման ծրագրերի շրջանակում կենտրոնն օտարերկրյա ուսանողներին առաջարկում է կրթական ծրագրերի ուսուցում՝ անգլերենով ռուսերենով, ինչպես նա կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։