«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լայպցիգի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ արևելագիտության (հատկապես արաբագիտության ամբիոնի) և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Արաբերենի/գերմաներենի/անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ և ճանապարհածախս։
Լայպցիգի համալսարանում առաջարկվող առարկաներին ծանոթանալու համար սեղմել :
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ միջազգային կապերի բաժնի էլեկտրոնային հասցեին՝ lia_evoyan@ysu.am:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 22-ը՝ ժամը 17:00-ն։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ միայն անգլերենով և PDF ձաչափով՝
1. Անձնագրի պատճեն
2. Ինքնակենսագրական (CV)՝ ձաչափով
3. Մոտիվացիոն նամակ
4. Ակադեմիական տեղեկագիր՝ թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կամ նոտարի կողմից
5. ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ տեղեկանք
6. Ուսումնառության համաձայնագիր ( - բացված էջում անհրաժեշտ է ընտրել և լրացնել KA171 շարժունության համար նախատեսված Learning Agreement for Studies ձևանմուշը)
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան