«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության KA171 ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Սկոպյեի Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի համալսարանի (Հյուսիսային Մակեդոնիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ «Քաղաքագիտություն՝ ինտեգրում և կառավարում» համատեղ մագիստրոսական ծրագրի (PoSIG), ինչպես նաև ԵՊՀ քաղաքագիտության ոլորտի այլ մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ և ճանապարհածախս։
Համալսարանում անգլերենով առաջարկվող դասընթացներին և համապատասխան մագիստրոսական ծրագրերին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ :
Ծրագրի հայտերն ընդունվում են :
Դիմումների ընդունման վերջնաժամկետն ս.թ. նոյեմբերի 5-ը։
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է առցանց հայտադիմումում վերբեռնել հետևյալ փաստաթղթերը՝ անգլերենով և PDF ձևաչափով։
1. Ինքնակենսագրական (CV)՝ ձÃýաչափով:
2. Տեղեկանք՝ ԵՊՀ-ում սովորելու վերաբերյալ՝ պատվիրել տեղեկանքը
3. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies, KA171)՝ (անհրաժեշտ է լրացնել «Before Mobility» հատվածը, որը պետք է ստորագրի ֆակուլտետի միջազգային համագործակցության համար պատասխանատու ակադեմիական համակարգողը)։
4. Անձնագրի սկանավորված պատճեն։
5. Մոտիվացիոն նամակ՝ ազատ ոճով և 1–1,5 էջի սահմանում։
6. Ակադեմիական տեղեկագիր՝ թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կամ նոտարի կողմից։
7. Օտար լեզվի առնվազն B2 մակարդակի իմացությունը հաստատող վկայական կամ տեղեկանք։
Լեզվի իմացությունը հաստատող փաստաթղթեր (TOEFL, IELTS կամ ստանդարտացված լեզվական միջազգային այլ վկայական) ներկայացնելը պարտադիր չէ։ Լեզվի իմացությունը հաստատելու համար կարող եք ներկայացնել հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝
Լեզվի կենտրոնի կողմից տրված վկայական, եթե տվյալ կենտրոնում մասնակցել եք լեզվի դասընթացների։
ԵՊՀ-ում անցած անգլերենի դասընթացը հավաստող տեղեկանք, եթե դասընթացի ավարտին ստացել եք թվանշանային գնահատական։ Տեղեկանքը ստանալու համար ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն պետք է ներկայացնեք Ձեր ակադեմիական տեղեկագիրը, որտեղ նշված են անգլերենի դասընթացը և ստացած գնահատականը։
ԵՊՀ դասախոսի կողմից ստորագրված լեզվի իմացության գնահատման ձևաթուղթ, եթե ԵՊՀ-ում անցած անգլերենի դասընթացը գնահատվել է միայն որպես «Ստուգված»։
Վերջին տարբերակի դեպքում անհրաժեշտ է.
1. ³ҴǴDzµ±ô±ð-ում որոնել և ներբեռնել անգլերենի իմացության գնահատման ձևաթղթի անվճար օրինակ՝ օգտագործելով, օրինակ, «English Language Self-Assessment Form» որոնման արտահայտությունը։
2. Լրացնել և տպել ձևաթուղթը։
3. Խնդրել ԵՊՀ Ձեր դասախոսին ստորագրել փաստաթուղթը՝ պարտադիր նշելով իր անունը, ազգանունը, պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն:
4. Ստորագրված փաստաթուղթը սկանավորել և PDF ձևաչափով վերբեռնել առցանց հայտադիմումում։
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am