Ս.թ. հոկտեմբերի 2-6-ը ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվելու է ԵՊՀ ՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 105-ամյակին:
Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նա կապեր հաստատելու Հայաստանի արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:
Մասնակցության չափանիշները
Գիտական նստաշրջանին մասնակցելու հնարավորություն ունեն ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ մինչ 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու գիտահետազոտական այլ հաստատություններից: 35-ից բարձր տարիք ունեցող մասնագետները կարող են նստաշրջանին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտական հետազոտության արդյունքները կամ խոսելով իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ: Զեկուցումների առավելագույն տողությունը 15 րոպե է:
Ինչպե՞ս դիմել
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ ս.թ. օգոստոսի 20-ը լրացնել , իսկ զեկուցման սեղմագիրը (առնվազն 200 բառ) ուղարկել հետյալ էլհասցեին՝ sss@ysu.am:
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուներին կտեղեկացվի մինչ ս.թ. սեպտեմբերի 17-ը:
Թեմատիկ ուղղությունները
Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետյալ բաժանմունքներում՝
1. Աշխարհագրություն երկրաբանություն
2. Աստվածաբանություն
3. Արելագիտություն
4. Գրականագիտություն
5. Ժուռնալիստիկա
6. Իրավագիտություն
7. Լեզվաբանություն
8. Կենսաբանություն
9. Կիրառական մաթեմատիկա համակարգչային գիտություններ
10. ̸աթեմատիկա մեխանիկա
11. ̸անկավարժություն
12. Պատմություն
13. Ռադիոֆիզիկա ֆիզիկա
14. Սոցիոլոգիա
15. նտեսագիտություն կառավարում
16. Փիլիսոփայություն հոգեբանություն
17. Ցեղասպանագիտություն
18. Քաղաքագիտություն միջազգային հարաբերություններ
19. Քիմիա ֆարմացիա
Հոդվածների հրատարակում
Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը կրկնակի գրախոսության փուլը հաղթահարելու տպագրության երաշխավորվելու դեպքում տպագրվելու են «ԵՊՀ ՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Պարբերականի էլեկտրոնային համարները տեղադրված են ԵՊՀ ՒԳԸ հրատարակումների կայքէջում:
̸եկ մասնակիցը կարող է ներկայացնել միայն մեկ զեկուցում: ̸եկից ավելի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղեկացնում այլ նախընտրության մասին: