«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Սալոնիկի Արիստոտելի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է մեկ շարժունություն ԵՊՀ դասախոսների համար (հիմնական կազմ) ` 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում դասախոսություն կարդալու նպատակով (1 շաբաթ, 8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am)։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել ERASMUS+, Aristotle University of
Thessaloniki):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար
(փաստաթղթերն ընդունվում են միայն pdf տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (),
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով () (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան