Ս.թ. հոկտեմբերի 26-ին՝ Ավստրիայի ազգային օրը, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կոնֆերանս դահլիճում «DEvision-իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (APPEAR «DEvision-Digitally Connecting Real and Virtual Environments») նախագծի շրջանակում կանցկացվի «Թվային երկիր. կամրջելով իրական և վիրտուալ աշխարհները» խորագրով գիտաժողով: Գիտաժողովի ընթացքում կներկայացվի DEvision նախագիծը, դրա բովանդակությունը, ծրագրի շրջանակում մշակված նոր կրթական մոդուլները և դրանց շահառուները:
Զեկուցումներով հանդես կգան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ԵՊՀ գործընկեր բուհերի ներկայացուցիչները, ինչպես նաև օտարերկրյա գործընկերները:
Գիտաժողովի օրակարգը՝ :
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ անգլերեն, հայերեն:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ :
Մանրամասները հասանելի են անգլերենով՝ ծրագրի կայքէջում՝ :