Գրայֆսվալդի համալսարանը (Գերմանիա) միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրում է կրթաթոշակ ԵՊՀ գիտահետազոտական աշխատանքներ կատարողների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար (2 շաբաթից մինչ 1 ամիս ժամկետով)՝ մինչ 2024 թ. փետրվար ամիսը (ներառյալ) հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Կրթաթոշակը կազմում է 2000 եվրո 1 ամսվա օրական 89 եվրո՝ 2 շաբաթվա համար: Ավիատոմսերի գումարը ներառված չէ:
Գերմաներենի (կամ) անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 10-ը:
Ստոր ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «» ձաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր (պլան),
5. հրավեր Գրայֆսվալդի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար անցնել հետյալ հղումով՝ :
Հարցերի դեպքում հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին:
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան