«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երանի պետական համալսարանի ̸եսսինայի համալսարանի (Իտալիա) միջ կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Առավելություն է տրվելու այն մասնագետներին, որոնք զբաղվում են մշակութային մարդաբանության խնդիրներով, ինչն անմիջականորեն առնչվում է ծրագրի շրջանակում կատարվող հետազոտության թեմային։
Աշխատանքային լեզուն անգլերենը կամ իտալերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նա փոխհատուցվում է ճանապարհածախսը:
̸անրամասն տեղեկություններ ֆինանսավորման «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ international@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 3-ը՝ ժամը 17:00-ն:
Ստոր ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «» ձաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության (Mobility Agreement),
5. ընդունող բուհի համաձայնություն:
Հարցերի դեպքում հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան