Ս․թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երանի պետական համալսարանի գործակցության շրջանակում կանցկացվի «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի առնչությունները հարան պետությունների ժողովուրդների հետ, Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում։ Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն նա տարածաշրջանի պետությունների ժողովուրդների պատմության, մշակույթի վերաբերյալ հիմնահարցեր։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը (լինելու է համաժամանակյա թարգմանություն)։
Զեկուցումների տողությունը` մինչ 15 րոպե:
Զեկուցումների դրույթները կտպագրվեն մինչ գիտաժողովի անցկացումը։ Զեկուցված նյութերը կրկնակի գրախոսություն անցնելուց հրատարակության երաշխավորումից հետո կտպագրվեն առանձին ժողովածուով։
Գիտաժողովի կազմկոմիտեն կհոգա արտերկրի այն մասնակիցների ծախսերը (ճանապարհածախս, կեցություն, սնունդ), որոնց մասնակցության հայտը կհաստատվի։
Մասնակցության վերաբերյալ հայտն անհրաժեշտ է մինչ ս․թ․ հունվարի 30-ը ուղարկել conferencearm@gmail.com էլհասցեին։
Ստացված հայտերը&Բ;կանցնեն մասնագիտական դիտարկման փուլ։ Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուներին կտեղեկացվի մինչ ս․թ․ փետրվարի 15-ը։
Գիտաժողովի թեմատիկ ուղղությունները
Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները&Բ;կներառվեն մասնագիտական հետյալ բաժանմունքներում՝
1. Հայոց նորագույն պատմություն մշակույթ
2. Հայաստան տարածաշրջանի երկրներ. պատմամշակութային կապեր
3. Քաղաքական տնտեսական զարգացումները տարածաշրջանում նորագույն շրջանում
4. Հայկական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը տարածաշրջանում
Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է մերժելու այն հայտերը, որոնք չեն համապատասխանում գիտաժողովի պահանջներին: