ԵՊՀ եվրոպական լեզուների հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնը հայտարարում է գերմաներեն էսսեների մրցույթ՝ &Բ;«Գերմաներեն. լեզու, որը բացում է ապագայի դռները» («Deutsch — eine Sprache, die die Tür zur Zukunft öffnet») վերտառությամբ։
̸րցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները:
̸րցույթին ներկայացվող էսսեն պետք է շարադրված լինի՝ հաշվի առնելով հետյալ սկզբունքները.
1․ գերմաներենին տիրապետելու շնորհիվ հաջողություններ գրանցած մարդկանց փորձի մասին պատմություն,
2. վերնագրի բովանդակության համապատասխանություն,
3. հստակ կառուցվածքի առկայություն՝ ներածություն, հիմնական մաս, տեքստի տրամաբանական բաժանմամբ պարբերություններ, վերջաբան:
4. առավելագույնը՝ 150 բառ:
Էսսեները գնահատվելու են 100 միավորանոց սանդղակով, ըստ որում՝
- կառուցվածքը՝ 10 միավոր,
- գերմաներենի իմացության մակարդակը՝ 40 միավոր (ուղղագրություն, կետադրություն, քերականություն, բառակազմություն, նախադասության կառուցվածք այլն),
- բովանդակությունը՝ 50 միավոր (ընդհանուր գաղափարը, արդյոք տեքստը համապատասխանում է թեմային, ճի՞շտ է ընտրված վերնագիրը), ինքնատիպությունը (արդյոք մտքերը ստեղծագործական ու ինքնատիպ են), տրամաբանական ամբողջականություն (արդյոք ընդհանուր գաղափարը հասկանալի ու համոզիչ է),
- ոճը. հավելյալ 10 միավոր կտրվի լեզվական յուրահատուկ ոճի համար: Այս համատեքստում հաշվի կառնվի հռետորական լեզվական միջոցների ճիշտ կիրառումը (փոխանունություններ, բառախաղեր, կրկնություններ, պատկերավորման միջոցներ, հռետորական հարցեր, հեգնանք այլն):
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել d.philologie@ysu.am կամ gayanesavoyan@ysu.am էլհասցեին։
Էսսեները ներկայացնելու վերջնաժամկետն է ս․թ․ փետրվարի 25-ը:
̸րցույթի արդյունքները նախատեսվում է հրապարակել ս․թ․ մարտին:
̸րցանակային առաջին տեղի համար նախատեսվում է 30․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 20․000 ՀՀ դրամ, իսկ 3-րդի համար՝ 10․000 ՀՀ դրամ:
̸ասնակիցներին սպասվում են նա այլ անակնկալներ: