«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Ն. Կոպեռնիկոսի անվան Թորունի համալսարանի (Թորուն, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Քիմիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2023/2024 ուստարվա 2-րդ կամ 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսությամբ հանդես գալու համար:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
̸անրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ փետրվարի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) ձաչափով,&Բ;
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով ( ) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ․՝ (+374 10) 554 641, (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան