Ս.թ. մարտի 6-ին՝ ժամը 21։30-ին (Գերմանիայի ժամանակով՝ ժ․ 18։30-ին), Բեռլինում, ինչպես նաև առցանց՝ «Zoom» հարթակով (գերմաներեն) Արտաքին քաղաքականության գերմանական միության (DGAP) և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի (KAS) նախաձեռնությամբ տեղի կունենա Քրիստիան Ալբրեխտ համալսարանի (Գերմանիա, Քիլ) հրատարակչության լույս ընծայած «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուի շնորհանդեսը:
Միջոցառման մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ :
Առկա կամ առցանց ձևաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անհրաժեշտ տեղեկություններն ուղարկելով events@dgap.org&Բ;էլհասցեին:
Գրանցվելուց հետո՝ ս.թ. մարտի 5-ին, կուղարկվի հաստատման նամակ՝ լրացուցիչ տեղեկություններով:
Միջոցառման ծրագրին հնարավոր է ծանոթանալ այստեղ: