«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե (Ֆրանսիա) համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Կենսաբանության ֆակուլտետի, Ֆիզիկայի ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու (ասպիրանտների համար՝ հետազոտական աշխատանքներ կատարելու) նպատակով:
Անգլերենի/ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Franche-comté):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «» ձևաչափով,
3.&Բ;մոտիվացիոն&Բ;նամակ,
4.&Բ;ակադեմիական&Բ;տեղեկագիր,
5.&Բ;տեղեկանք&Բ;ԵՊՀ-ում&Բ;ուսանելու&Բ;վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (),
7.&Բ;անգլերենի/ֆրանսերենի&Բ;իմացությունը&Բ;հաստատող&Բ;վկայական։
Անգլերենով անցկացվող դասընթացների ցանկը՝ ։&Բ;
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան