«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Սալոնիկի Արիստոտելի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և կառավարման, Ժուռնալիստիկայի, Աստվածաբանության, Պատմության ֆակուլտետների ուսանողների համար՝ 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության ։&Բ;
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am․ նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել ERASMUS+, Aristotle University of Thessaloniki):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) &Բ;ձաչափով,&Բ;
3.&Բ;մոտիվացիոն&Բ;նամակ,
4.&Բ;ակադեմիական&Բ;տեղեկագիր,
5.&Բ;տեղեկանք&Բ;ԵՊՀ-ում&Բ;ուսանելու&Բ;վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր ()։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան