«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պալացկու համալսարանի (Չեխիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Քաղաքագիտության բաժնի ուսանողների համար` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության ։&Բ;
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Palacky):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մայիսի 2-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1.&Բ;անձնագրի&Բ;պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) ձաչափով,&Բ;
3. մոտիվացիոն նամակ,
4.&Բ;ակադեմիական&Բ;տեղեկագիր,
5.&Բ;տեղեկանք&Բ;ԵՊՀ-ում&Բ;ուսանելու&Բ;վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (),
7. անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Անգլերենի դասընթացների ցանկը՝ ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան