«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոտ դ'Ազուր համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ դասախոսների համար (հիմնական կազմ)` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում վերոհիշյալ համալսարանում դասախոսություն կարդալու նպատակով (1 շաբաթ, 8 ժամ):
Անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության ։&Բ;
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ նշել ERASMUS+ , Côte d՛Azur):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 15-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն pdf տարբերակով)՝
1.&Բ;անձնագրի&Բ;պատճեն,
2.&Բ;մոտիվացիոն&Բ;նամակ,
3. ինքնակենսագրական (CV) ձաչափով,
4. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (), (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
5. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
6. ընդունող բուհից հրավեր-նամակ:
Կոտ դ'Ազուր համալսարանի վերաբերյալ մանրամասները՝ կից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։&Բ;
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան