«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոտ դ’Ազուր համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության ֆակուլտետների, Ֆիզիկայի ինստիտուտի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում դասախոսություն կարդալու նպատակով (1 շաբաթ, 8 ժամ):
Անգլերենի/ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ERASMUS+, Côte d'Azur:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. մոտիվացիոն նամակ
3. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ,
4. շարժունության համաձայնագիր ()՝ դասավանդման նպատակով (թեմա, նկարագիր,
շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան