«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոտ դ’Ազուր համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների համար (հիմնական կազմ)` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով:
Անգլերենի/ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրում նշել՝ Erasmus+, Côte d'Azur:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. փետրվարի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն pdf տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. մոտիվացիոն նամակ
3. ինքնակենսագրական (CV) «Europass» ,
4. շարժունության համաձայնագիր վերապատրաստման նպատակով ()՝ (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
5. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի և հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան