«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Օստրավայի (Չեխիա) համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Միջազգային հարաբերությունների, Պատմության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների դասախոսների համար (հիմնական կազմ)` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ 8 ժամով դասավանդելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև՝ ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեով:&Բ;
Նամակի վերնագրում նշել ERASMUS+, OSTRAVA:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մարտի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն՝ pdf տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ ձաչափով,&Բ;
3. շարժունության համաձայնագիր՝ դասավանդման նպատակով () (թեմա, նկարագիր,
շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր նամակ,
6. մոտիվացիոն նամակ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան