«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Աալենի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի, Ֆիզիկայի ինստիտուտի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բիզնես հոգեբանություն մասնագիտությամբ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում (մինչև ս.թ. հուլիսի 31-ը) 1 շաբաթ ժամկետով առնվազն 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:
Անգլերենի առնվազն B2/C1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am&Բ;էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 7-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF&Բ;տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «»&Բ;ձաչափով,
3. դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին` 11-38)
Համակարգող՝ Լիա Էվոյան