ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը 2025-2026 ուստարվա 10-րդ դասարանի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն՝ բնագիտամաթեմատիկական հասարակագիտական (հումանիտար) ուղղություններով։
Բնագիտամաթեմատիկական ուղղության համար դիմորդները հանձնում են մեկ գրավոր քննություն՝ ընտրելով «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն»), «Ֆիզիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն» առարկաներից որէ մեկը (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։
Հասարակագիտական (հումանիտար) ուղղության համար դիմորդները հանձնում են մեկ գրավոր քննություն՝ ընտրելով «Հայոց լեզու գրականություն» կամ «Անգլերեն» առարկաներից որէ մեկը (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։
Ընդունելության քննությունների քննաթերթիկները կազմվում են համապատասխան առարկաների՝ հանրակրթական ծրագրի մինչ 9-րդ դասարանի առաջին կիսամյակի նյութի հիման վրա։
Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է, սակայն անգլերենի իմացությունը պարտադիր է։
Հանրապետական առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների ու միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակիցների (ըստ համապատասխան բնագավառների) ընդունելությունը կազմակերպվում է առանց քննության՝ համաձայն ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ընդունելության կարգի։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց դիմելու հնարավորություն ունեն ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։
Պահանջվող փաստաթղթերի :
Ընդունելությունն իրականացվում է 2 փուլով՝
1) գրավոր քննություն,
2) բանավոր քննություն։
2025-2026 ուստարվա ընդունելության գործընթացը կազմակերպվելու է հետյալ ժամանակացույցով.
էլեկտրոնային հայտադիմումների ընդունում՝ 10.03.2025 - 11.04.2025 (),
ընդունելության գրավոր քննություն՝ 15.05.2025 - 20.05.2025,
գրավոր փուլի արդյունքների ամփոփում՝ 26.05.2025 - 01.06.2025,
բողոքարկման փուլ՝ 02.06.2025 - 03.06.2025,
բանավոր քննություն՝ 10.06.2025 - 15.06.2025,
վերջնական արդյունքների հրապարակում՝ 30.06.2025։