«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն իսպաներեն/անգլերենն է:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass»
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (ծրագրում ներբեռնվող ակադեմիական տեղեկագիրը պետք է թարգմանված և վավերացված լինի ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6․ տեղեկանք լեզվի իմացության վերաբերյալ (տեղեկանքի վերաբերյալ մանրամասն տեղեկություն հնարավոր է գտնել հետևյալ
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
8․ առարկաների ցանկը՝
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am