«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երանի պետական Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե (Ֆրանսիա) համալսարանների միջ կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ մագիստրատուրայի ուսանողների ասպիրանտների համար 2023/2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու (ասպիրանտների համար՝ հետազոտական աշխատանքներ կատարելու) նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նա հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Erasmus+, Franche-comté):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 30-ը՝ ժամը 17:00-ն:
Ստոր ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերենով, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2.ինքնակենսագրական (CV) «» ձաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6.ուսումնառության (Learning Agreement for Studies),
7. անգլերենի իմացությունը հաստատող վկայական:
Անգլերենով դասընթացների ցանկը՝ այստեղ՝ :
Հարցերի դեպքում հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռախոս՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան