«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Կենսաբանության և Իրավագիտության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով առնվազն 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:
Անգլերենի առնվազն B2/C1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am&Բ;էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 29՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF&Բ;տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «»&Բ;ձաչափով,
3. դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. հրավեր Յենայի համալսարանի պրոֆեսոր (Կենսաբանության ֆակուլտետի համար) և (Իրավագիտության ֆակուլտետի համար)։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին` 11-38)
Համակարգող՝ Լիա Էվոյան