«Միկոլաս Ռոմերիս» համալսարանում (Վիլնյուս) (MRU) մեկնարկել է 2026–2027 ուստարվա կրթաթոշակների մրցույթ:
Ֆինանսավորում
- Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ ամսական 592 եվրո
- Ասպիրանտների համար՝ ամսական 1184 եվրո
Հիմնական պահանջներ
- Ստանալ ընդունման նախնական հաստատում (Conditional Agreement) «Միկոլաս Ռոմերիս» համալսարանից
- Լինել արտասահմանյան բուհի ուսանող
- Lեզվի իմացությունը (անգլերեն, լիտվերեն կամ այլ)՝ առնվազն B2 մակարդակ
- Պետական կրթաթոշակը տրամադրվում է միայն մեկ անգամ
Դիմելու կարգ
- Դիմումները ներկայացվում են առցանց համակարգի միջոցով՝
- Դիմելու ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին մանրամասները՝
- Դիմումների վերջնաժամկետ․ ս.թ. ապրիլի 17-ը՝ 16:00-ն (Վիլնյուսի ժամանակով)
- Արդյունքների հայտարարում․ մինչև ս.թ. հունիսի 15-ը
Լրացուցիչ տեղեկությունների համար անցնել հետևյալ հղումով՝
«Միկոլաս Ռոմերիս» համալսարանում (Վիլնյուս) (MRU) ուսումնառության և դասընթացների ցանկի մասին տեղեկությունների համար անցնել հետևյալ հղումով՝
Կոնտակտներ
Հարցերի դեպքում գրել incoming@mruni.eu (Roberta Gilytė) էլհասցեին: