«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Վիեննայի բնական պաշարների և կենսաբանական գիտությունների համալսարանների (Ավստրիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2025/2026 ուստարում 1 շաբաթ դասավանդելու նպատակով (8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնում (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել ERASMUS+, EKA:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով (),
3. շարժունության համաձայնագիր (դասավանդման նպատակով) (Staff Mobility Agreement for Teaching) () (թեմա, նկարագիր, շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ,
6. մոտիվացիոն նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան