ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի համագործակցության շրջանակում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների համար կազմակերպվեց շրջայց, որի ժամանակ նրանց ներկայացվեցին ընկերության նախաձեռնությունները, թափուր աշխատատեղերը և նորարարական նախագծերը տարբեր թիմերում:
Շրջայցը վարեց&Բ;ընկերության թվային ծրագրերի ներդրման ինժեներական թիմերից մեկը՝ Հրաչ Սեյրանյանի մասնակցությամբ:
Խոսելով&Բ;շուկայի&Բ;զարգացման&Բ;միտումների, կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ինժեների դերի մասին՝ Հրաչ Սեյրանյանն&Բ;ընդգծեց&Բ;«Սինոփսիս Արմենիա»&Բ;ԲԸ-ի&Բ;առավելությունները, ներկայացրեց&Բ;իր&Բ;անձնական&Բ;փորձը, որպես ինժեներ հաջողության հասնելու և առհասարակ թվային ծրագրերի ներդրման ոլորտում ձեռքբերումներ արձանագրելու ուղիները:
Ուսանողների հետ հանդիպումը ներառում էր նաև գործնական առաջադրանքներ, որոնք կատարվեցին&Բ;կազմակերպության ներկայացուցիչների օգնությամբ։
Նրանք ուսանողներին պատմեցին իրենց անցած ճանապարհի, փորձի մասին, փոխանցեցին&Բ;գիտելիքներ և տեղեկություններ՝ անդրադառնալով բազմաշերտ հաղորդակցություններին&Բ;հաճախորդների և տարբեր շահագրգիռ կողմերի հետ։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն&Բ;Կարինե Նազարյանը նշեց, որ նմանօրինակ&Բ;հանդիպումները ուսանողներին տալիս են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու, այլ նաև կազմակերպությունների աշխատանքին ծանոթանալու հնարավորություն։