Նոյեմբերի 19, 2014 թ.
Ծրագրի նպատակը Ãý խնդիրները
- Ամրապնդել բուհ-աշխատաշուկա փոխգործակցությունը,
- ստեղծել Ãý զարգացնել միջբուհական համագործակցություն պետական այլ բուհերի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների հետ,
- ուսանողներին Ãý վերջին տարիների շրջանավարտներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին Ãý մարտահրավերներին,
- աշխատանք փնտրող ուսանողներին Ãý շրջանավարտներին աջակցել՝ կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում,
- աջակցել աշխատանքի տոնավաճառին մասնակից կազմակերպություններին երիտասարդ մասնագետների համալրման հարցում:
Ներկայացվող ծրագրի արդիականությունը Ãý համառոտ նկարագիրը
Ծրագիրն իր տեսակով Ãý մասշտաբով եղել է առաջինը միջբուհական համագործակցության շրջանակում:
Հաշվի առնելով աշխատաշուկայում ներգրավվելու ներկայիս պայմանները՝ կենտրոնը կարÃýորում է նմանօրինակ տոնավաճառների անցկացումը: Այն հնարավորություն է տալիս փոխշահավետ հարթակ բացելու բուհ-աշխատաշուկա համագործակցության մեջ:
Նմանատիպ ծրագրերի մշակումն ու իրականացումը միտված են ուսանողներին Ãý վերջին տարիների շրջանավարտներին հնարավորություն ընձեռելու նախÃýառաջ ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկային, ինչպես նաÃý կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում:
Աշխատանքի տոնավաճառը այն հարթակն է, որտեղ աշխատանք առաջարկողն ու աշխատանք փնտրողը հնարավորություն են ունենում առերես հանդիպելու, նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու, այդ թվում նաÃý՝ հնարավորության դեպքում հետագա համագործակցության սկիզբը դնելու:
Ծրագիրն իրականացվել է 3 հիմնական փուլով`
I փուլ
- 2014 թ. մարտ-մայիս․ հանդիպումներ ՀՀ պետական բուհերի՝ կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների հետ,
- 2014 թ. մայիսի 26․ ԵՊՀ-ում համագործակցության հուշագրի ստորագրում ԵրÃýանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ԵրÃýանի ճարտարապետության Ãý շինարարության պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ãý Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների միջÃý։
II փուլ
- 2014 թ. հունիս-սեպտեմբեր․ հանդիպումների շարք համագործակցության հուշագիրը ստորագրած պետական բուհերի՝ կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների միջÃý,
- 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր․ նախատեսվող աշխատանքի տոնավաճառի վերաբերյալ հայաստանյան ձեռնարկություններին ծանուցում, աշխատանքի տոնավաճառին մասնակցության պայմանավորվածության ձեռքբերում,
- 2014 թ. նոյեմբեր․ աշխատանքային տոնավաճառի կազմակերպական աշխատանքների իրականացում։
III փուլ
- 2014 թ. նոյեմբերի 19․ «Բուհից աշխատաշուկա՝ մեկ քայլ» խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառի մեկնարկ։
Տոնավաճառն ընթացել է մի քանի ուղղություններով։
- Յուրաքանչյուր գործատու անվճար հիմունքներով հատկացված տաղավարներում ներկայացրել է նյութեր ընկերության Ãý առաջարկվող աշխատատեղերի, պրակտիկաների Ãý տվյալ կազմակերպության կադրային քաղաքականությանն առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ։ Հատկացված տարածքում ընկերությունները հնարավորություն են ունեցել նախնական հարցազրույցներ անցկացնելու թեկնածուների հետ, ինչպես նաÃý խորհրդատվություն մատուցելու աշխատանք փնտրողներին: Ծրագրին մասնակցել է հայաստանյան շուրջ 100 կազմակերպություն, եղել են հազարից ավելի այցելուներ, որոնց թվում՝ տարբեր բուհերից ուսանողներ Ãý շրջանավարտներ։
- Աշխատանքային տոնավաճառի շրջանակում նույն օրը կայացել է «ՀՀ կրթական համակարգ Ãý աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են մի շարք ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների պատասխանատու անձինք, պետական այրեր Ãý նշված ոլորտում մասնագիտացած փորձագետներ։
- Ծրագրի շրջանակում ուսանողների համար կազմակերպվել են սեմինար-դասընթացներ՝ հետÃýյալ թեմաներով՝
- «Բարձրագույն կրթության հնարավորությունները «Էրազմուս+» ծրագրում»,
- «Ներքին աուդիտորի մասնագիտության ընձեռած հնարավորությունները»,
- «Որո՞նք են աշխատաշուկայում մրցունակ լինելու հիմնական կարողությունները»։
Ծրագրի թեմատիկ ծածկույթը
- Բուհ-աշխատաշուկա համագործակցություն,
- միջբուհական համագործակցություն,
- վերջին տարիների շրջանավարտների զբաղվածության խնդիրներ։
Համագործակցություն ծրագրի շրջանակում
Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել Ãý իրականացվել է ԵրÃýանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ԵրÃýանի ճարտարապետության Ãý շինարարության պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ãý Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջÃý սերտ համագործակցության շրջանակում: