Հաշվողական ենթակառուցվածք
Երանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնը հագեցած է 72 NVIDIA H100 գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Ենթակառուցվածքը ստեղծվել է ՀՀ կառավարության ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության գիտության կոմիտեի աջակցությամբ՝ Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) զարգացումը խթանելու նպատակով։
Կենտրոնի հաշվողական կարողությունները
Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ 2022-2023 թթ. ձեռք է բերվել 8 NVIDIA A100 8 NVIDIA H100 ұʱ։
2026 թ. հունվարին գործարկվել է ս 64 NVIDIA H100 GPU՝ ապահովելով կենտրոնի ներկայիս հաշվողական հզորությունը։
Գերհամակարգիչը հնարավորություն է տալիս իրականացնելու մրցունակ հետազոտություններ հետյալ ուղղություններով՝
Նոր մոլեկուլների նախագծում, լեզվական մոդելների մշակում, տեսողական ռադիոազդանշանների մշակում։
Բազմաբնույթ սիմուլյացիաներ նյութագիտության, կենսաբանության ֆիզիկայի ոլորտներում։
Արբանյակային լուսանկարների վերլուծություն մեծածավալ տվյալների մշակում։
72 NVIDIA H100 GPU-ների առկայությունը հնարավորություն է տալիս լեզվական մեծ մոդելների (LLM) վարժեցման ժամանակը ամիսներից կրճատել մինչ օրեր։
Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում հայաստանյան հետազոտողների ուսանողների համար՝ զարգացնելու համագործակցությունը միջազգային գիտական հանրույթի հետ։
Կենտրոնի ենթակառուցվածքը հասանելի է ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ ՀՀ այլ բուհերի գիտահետազոտական կազմակերպությունների ուսանողների ու հետազոտողների համար։ Ռեսուրսներից օգտվելու հնարավորություն տրամադրվում է հայտը ներկայացնելուց հաստատում ստանալուց հետո։ Հայտատուն պարտավորվում է հաշվողական հզորություններն օգտագործել նպատակային արդյունավետ՝ գիտական ու կրթական ծրագրերի շրջանակում։
Գերհամակարգչից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել ։


