Հետխորհրդային փոխակերպումներ. աշխարհաքաղաքականություն, ազգաշինություն զարգացում
-
Հետխորհրդային փոխակերպումներ. աշխարհաքաղաքականություն, ազգաշինություն զարգացում
-
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ս․թ․ հոկտեմբերի 9-10 կանցկացվի «Քաղաքագիտության միջազգային հարաբերությունների» խորագրով ամենամյա երկրորդ գիտաժողովը։ Այս տարվա գիտաժողովն ունի «Հետխորհրդային փոխակերպումներ․ աշխարհաքաղաքականություն, ազգաշինություն զարգացում» խորագիրը։
Սույն գիտաժողովի նպատակն է համախմբել հետխորհրդային ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած գիտնականներին: Այն ծառայելու է որպես ակադեմիական քննարկումների հանդիպման կետ գիտնականների համար՝ ներկայացնելու իրենց ընթացիկ հետազոտությունները, բացահայտելու ընդհանուր ակադեմիական հետաքրքրությունները քննարկելու հնարավոր համատեղ հետազոտական նախագծերի գաղափարները:
Հայտադիմումներն ընդունվում են միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բոլոր բնագավառներից։ Զեկուցումները կարող են կապված լինել, սակայն չեն սահմանափակվում հետյալ թեմաներով՝
Ազգայնականությունը ազգակերտման գործընթացները հետխորհրդային տարածքում
Ռեգիոնալիզմը տարածաշրջանային կառավարումը հետխորհրդային տարածքում
Տարածաշրջանային հակամարտություններ
Միգրացիան քաղաքական ժողովրդագրությունը հետխորհրդային երկրներում
Հետխորհրդային երկրների արտաքին քաղաքականությունը
Տարածաշրջանային ուժերի համագործակցություն մրցակցություն
Անցումային փուլում գտնվող քաղաքական համակարգերը
Կառավարում պետական կառավարում
Կիբեռանվտանգություն հիբրիդային պատերազմ
Փափուկ ուժ մշակութային դիվանագիտություն
Հայտադիմումներում պետք է ներկայացված լինեն զեկուցման վերնագիրը, զեկուցողի անունը, էլհասցեն ամփոփագիրը (մինչ 300 բառ):
Հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել conference.int.rel@ysu.am էլհասցեին՝ .doc, .docx կամ .pdf ձաչափով։ Հայտադիմումներն ուսումնասիրվելու են հանձնաժողովի կողմից․ հայտատուները պատասխանը ստանալու են էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդունման հայտը ստանալուց հետո մասնակիցները պետք է ուղարկեն իրենց փաստաթղթերը .doc կամ docx կամ .pdf ձաչափով:
Գիտաժողովի մասնակիցների լավագույն զեկուցումները տեղ կգտնեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանդեսում, որը հրատարակվում է ԵՊՀ հրատարակչության կողմից:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ conference.int.rel@ysu.am էլհասցեի միջոցով։
Զեկուցումների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 31, Երանի ժամանակով (GMT+4)
Հանձնաժողովի որոշման մասին ծանուցումը՝ հունիսի 25
աստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 1
Գիտաժողովի ծրագրի հրապարակումը՝ սեպտեմբերի 15
Լուսանկարներ նախորդ տարի կայացած գիտաժողովից։
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է գտնել&Բ;այստեղ։