Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետում անցկացվեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
Միջազգային 2-րդ գիտաժողովին մասնակից բուհերն ու գիտական կառույցները ներկայացված էին լայն աշխարհագրությամբ: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Հարվարդի, Սորբոնի, Բորնմութի, Ազորեի, Հռոմի Սապիենցա, Մաքմասթերի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Բարսելոնայի տնտեսագիտության, Հարվարդի բիզնես դպրոցների բարձր վարկանիշ ունեցող այլ առաջատար բուհերի ու հետազոտական կենտրոնների ավելի քան 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 17 երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Հնդկաստանից, Ռուսաստանից այլ երկրներից:
Գիտաժողովի ընթացքում թեմատիկ յոթ բաժանմունքներում անցանց առցանց ձաչափով ներկայացվեցին ավելի քան 75 զեկուցումներ: Եռօրյա գիտական միջոցառման շրջանակում զեկուցումներով հանդես եկան նա ՀՀ պետական կառավարման, ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նա միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արժույթի միջազգային հիմնադրամի Համաշխարհային բանկի փորձագետներ: Գլխավոր խոսնակների թվում էին երկու Նոբելյան մրցանակակիրներ՝ ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Փոլ Կրուգմանը (2008 թ.) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն (2024 թ.), ինչպես նա Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը: