«Փիլիսոփայությունը արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» միջազգային գիտաժողովի
(ԵՊՀ, Հայաստան, 20-22-ը նոյեմբերի, 2025 թ.) ուղերձը փիլիսոփայության ոլորտի գործընկերներին,
ակադեմիական հաստատություններին, գիտակրթական կենտրոններին, միջազգային կազմակերպություններին
21-րդ դարի մարդուն քաղաքակրթական միջավայրի գոյությանը սպառնացող խնդիրների շարքը չի կրճատվում։ ոխվում են դրանց բնույթն ու մասշտաբները։
Պատմական գործընթացների արագացման մեր ժամանակներում նորանոր մարտահրավերներ են հառնում մարդու հասարակության առջ.
Քաղաքակրթական արժեքներին ու մարդկության գոյությանը սպառնացող համաշխարհային պատերազմի՝ հետզհետե ավելի իրատեսական դարձող վտանգ
Ֆինանսատնտեսական համակարգի համաշխարհային ճգնաժամեր, պարենային անբավարարություն
Համաճարակներ, սով, աղքատություն, սոցիալական անարդարություն
̸արդու առողջությանն ու գոյությանը սպառնացող էկոլոգիական խնդիրներ՝ հետզհետե ավելի ու ավելի սրվող
̸արդկության դեմ ուղղված հանցագործություններ, բռնի տեղահանություններ, ցեղասպան ծրագրեր ու գործողություններ
Բարոյական, արժեքային համակարգերի ձախեղում
Արհեստական բանականության համակարգերի տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման հետ կապված բարոյագիտական, իրավական, արժեքաբանական համակարգերի վերանայման զարգացման խնդիրներ
Այս խնդիրների հաղթահարման ու լուծման գլխավոր բանալին մարդու վերափոխման, նրա գիտակցության, հոգոր-արժեքային, աշխարհայացքային համակարգերի զարգացման, կրթական համակարգերի ոչ այնքան ձական-կառուցվածքային, որքան բովանդակային բարեփոխման մեջ է։ Քանզի մարդկության ապագան մեծապես պայմանվորված է կրթական համակարգերի ներկայիս գործունեությամբ։
Այդ առումով էական նշանակություն է ստանում վերոգրյալ խնդիրների փիլիսոփայական վերաիմաստավորումը, հանրային ու մասնագիտական քննարկումների դաշտում դրանց արդյունավետ լուծումների ուրվագծումը։
Էապես կարոր է ազգային կրթական միջավայրերում համամարդկային բարոյական ու գաղափարական արժեքներ արմատավորող համադրելի կրթական համակարգերի ձավորումը, խրախուսումն ու զարգացումը։
21-րդ դարի հանրությանը սպառնացող մարտահրավերների ու ծուղակների հաղթահարման առանցքային երաշխիքներից մեկն էլ պետք է լինի փիլիսոփայական գիտելիքի զարգացման, կրթական ծրագրերում փիլիսոփայական, բարոյագիտական գիտակարգերի՝ իբր պարտադիր բաղադրիչների ավելացման, մատուցվող ծրագրերն ու գիտելիքը հումանիստական, մարդակենտրոն գաղափարների ու արժեքների շուրջ ձավորելու քաղաքականությունը։