«Սիգման» միջազգային դպրոց-2025
-
«Սիգման» միջազգային դպրոց-2025
-
ԵՊՀ-ի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ս․թ. հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը Երանում կանցկացվի «Սիգման» միջազգային դպրոց-2025» գիտական միջոցառումը:
«Սիգման» միջազգային դպրոցը մեկշաբաթյա ամենամյա ծրագիր է, որը ուսանողներին հնարավորություն է տալիս խորությամբ ուսումնասիրելու լազերային ֆիզիկայի հիմունքներն ու լազերների կիրառությունները գիտության տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում։ Էնթոնի Սիգմանը, որի անունով է կոչվում դպրոցը, լազերի նախահոր հայտնագործողներից է։ Ավելի քան հիսունամյա գործունեության ընթացքում Սիգմանը եղել է լազերային ֆիզիկայի հիմնադիրներից մեկը այս բնագավառի բազմաթիվ նորարարությունների հեղինակ է։
«OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության «IPG Photonics»-ի նախաձեռնությամբ 2014 թվականին Սթենֆորդում անցկացվել է միջազգային առաջին «Սիգման» դպրոցը։ Նախորդ տասը տարիների ընթացքում դպրոցն անցկացվել է Իսպանիայում (ICFO), Գերմանիայում (Max Planck Institute), Մեքսիկայում (CIO), Դանիայում (DTU), ԱՄՆ-ում (University of Rochester, Stanford University), Իռլանդիայում (University College Dublin):
Ամեն տարի շուրջ 100 մագիստրանտներ ասպիրանտներ հրավիրվում են մասնակցելու մեկշաբաթյա ծրագրին, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականները արդյունաբերական առաջատար հիմնարկների ներկայացուցիչները հանդես են գալիս դասախոսություններով։ Լազերների «Սիգման» միջազգային դպրոցի ծրագրում ընդգրկված են լազերների նախագծմանը, աշխատանքի սկզբունքներին, տարբեր ծագման ակտիվ միջավայրերի ոչ գծային հատկություններին, տարբեր կիրառություններին արդի խնդիրներին առնչվող դասախոսություններ։
Ի հավելումն դրան՝ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իրենց սեփական հետազոտությունները, գրանցած գիտական արդյունքներն ու եզրակացությունները։
միջազգային դպրոցին: