Ս.թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը «ՀՀ մակրոտնտեսական, ժողովրդագրական բիզնես հատվածի ցուցանիշների վերլուծություն» թեմայով անցկացրեց վարպետաց դաս։
Բանախոսը ներկայացրեց թեմային առնչվող վերջին վիճակագրական ցուցանիշները, զարգացման միտումները ՀՀ-ում, ինչպես նա միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներն ու կանխատեսումները վերոնշյալ ցուցանիշների առնչությամբ: Հանդիպման ժամանակ դիտարկվեցին նա ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող սոցիալ-տնտեսական ժողովրդագրական ցուցանիշները, ոլորտային զարգացումները դրանց կապը հեռանկարային ծրագրերի նպատակադրումների գերակայությունների հետ:
Դասախոսությանը ներկա էին «Տնտեսագիտություն» «Ֆինանսներ» կրթական ծրագրերի երրորդ կուրսի ուսանողները դասախոսներ։
Վարպետաց դասի ժամանակ բանախոսը պատասխանեց նա ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին քննարկվող թեմային հարակից այլ հարցերի:
Հանդիպման ավարտին ամենաակտիվ 2 ուսանողներ խրախուսվեցին Տ․Ջրբաշյանի՝ տվյալ թեմայով աշխատության հրատարակություններով:
Ամփոփելով վարպետաց դասը՝ ֆակուլտետի փոխդեկան Վ. Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Տիգրան Ջրբաշյանին հանդիպման նախաձեռնող, ֆակուլտետի դոցենտ Կ. Ասրյանին՝ հանդիպումը համարելով հետաքրքիր արդյունավետ։
ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետը կարորում է ուսումնական գործընթացում ակադեմիական գիտելիքների պրակտիկ հմտությունների զուգորդումն ու կրթական գործընթացում բուհ-գործատու կապի ամրապնդման անհրաժեշտությունը:
Ֆակուլտետը բարձր է գնահատում բոլոր այն կազմակերպությունների պետական կառույցների ջանքերը, որոնք պատրաստակամ են դրական են արձագանքում կրթության կազմակերպման գործում գործնական բաղադրիչի ավելացման նպատակով ֆակուլտետին աջակցելու հարցում: