Ս.թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը Ãý «ՀՀ մակրոտնտեսական, ժողովրդագրական Ãý բիզնես հատվածի ցուցանիշների վերլուծություն» թեմայով անցկացրեց վարպետաց դաս։
Բանախոսը ներկայացրեց թեմային առնչվող վերջին վիճակագրական ցուցանիշները, զարգացման միտումները ՀՀ-ում, ինչպես նաÃý միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներն ու կանխատեսումները վերոնշյալ ցուցանիշների առնչությամբ: Հանդիպման ժամանակ դիտարկվեցին նաÃý ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող սոցիալ-տնտեսական Ãý ժողովրդագրական ցուցանիշները, ոլորտային զարգացումները Ãý դրանց կապը հեռանկարային ծրագրերի նպատակադրումների Ãý գերակայությունների հետ:
Դասախոսությանը ներկա էին «Տնտեսագիտություն» Ãý «Ֆինանսներ» կրթական ծրագրերի երրորդ կուրսի ուսանողները Ãý դասախոսներ։
Վարպետաց դասի ժամանակ բանախոսը պատասխանեց նաÃý ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին քննարկվող թեմային Ãý հարակից այլ հարցերի:
Հանդիպման ավարտին ամենաակտիվ 2 ուսանողներ խրախուսվեցին Տ․Ջրբաշյանի՝ տվյալ թեմայով աշխատության հրատարակություններով:
Ամփոփելով վարպետաց դասը՝ ֆակուլտետի փոխդեկան Վ. Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Տիգրան Ջրբաշյանին Ãý հանդիպման նախաձեռնող, ֆակուլտետի դոցենտ Կ. Ասրյանին՝ հանդիպումը համարելով հետաքրքիր Ãý արդյունավետ։
ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետը կարÃýորում է ուսումնական գործընթացում ակադեմիական գիտելիքների Ãý պրակտիկ հմտությունների զուգորդումն ու կրթական գործընթացում բուհ-գործատու կապի ամրապնդման անհրաժեշտությունը:
Ֆակուլտետը բարձր է գնահատում բոլոր այն կազմակերպությունների Ãý պետական կառույցների ջանքերը, որոնք պատրաստակամ են Ãý դրական են արձագանքում կրթության կազմակերպման գործում գործնական բաղադրիչի ավելացման նպատակով ֆակուլտետին աջակցելու հարցում: