«Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Ֆիրդուսիի անվան լսարան (218)
Ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա «»&Բ;(Սկանդինավյան երեք միսիոներ կանայք և Հայոց ցեղասպանությունը) գրքի շնորհանդեսը։
Գիրքը սկանդինավյան երեք միսիոներ կանանց մասին է, որոնք իրենց կյանքը նվիրում են հայ կանանց ու երեխաներին օգնելու գործին։ Այն ներկայացնում է միսիոներ կանանց պատմությունը՝ ուսումնասիրելով օգնության աշխատանքի միջազգային, կրոնական, գենդերային ասպեկտները և հումանիտարիզմում առկա կրոնական շարժառիթներն ու միսիոներական պրակտիկաները, ինչպես նաև պատերազմներում կանանց՝ զոհի և գործող անձի դերերը: