Հայոց ցեղասպանությանը և Հոլոքոստին նվիրված դասընթաց ԵՊՀ-ում
ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 503 ընթերցասրահ
Ս.թ. սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 09:30-13:00-ն, ԵՊՀ գրադարանում տեղի կունենա դասընթաց՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմության, հիշողության ուսումնասիրությանը:
Դասընթացը նախատեսված է հայ ուսանողների համար: Այն նպատակ ունի ընդլայնելու և խորացնելու նրանց գիտելիքները պատմական երկու ողբերգությունների նախադրյալների, պատճառների, ընթացքի, հետևանքների և հիշողության վերաբերյալ:
Աշխատանքային լեզուներն են հայերենն ու ֆրանսերենը:
Օրակարգը՝ կից: