«Չորս հարյուր հարված» ֆիլմի ցուցադրությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճ (Կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 603 սենյակ)
Ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում «Կինոակումբի» շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Չորս հարյուր հարված» ֆիլմի ցուցադրությունը։
Ֆիլմը արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակի, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։
Ֆիլմի մասին կպատմի ռեժիսոր Դիաննա Կարդումյանը։
Ցուցադրությանը կհաջորդի ֆիլմի քննարկում և հարցուպատասխան: