Միջազգային հեղինակավոր դատախաղի փորձնական խաղ՝ ԵՊՀ թիմի մասնակցությամբ
Ս.թ. փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA) կանցկացվի «Vis Moot» միջազգային հեղինակավոր դատախաղի փորձնական խաղը։
«Vis Moot» դատախաղը արբիտրաժի մասնավոր իրավունքի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր դատախաղն է, որն անցկացվում է 31 տարի անընդմեջ՝ ներգրավելով իրավաբանների, հեղինակավոր պրոֆեսորների ուսանողների՝ համախմբելով մասնագիտական համայնքը։
Դատախաղին մասնակցում են աշխարհի շուրջ 400 համալսարաններ, 4000 ուսանողներ մոտ 2000 արբիտր։
Հայաստանում անցկացվող միջազգային դատախաղի փորձնական տարբերակին կմասնակցեն Հայաստանի 3 համալսարանների ներկայացուցչական թիմերը, որոնց թվում է նա Երանի պետական համալսարանի թիմը։
̸իջոցառմանը ներկա կլինեն մի շարք հեղինակավոր իրավաբաններ արբիտրներ, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն իգրան Դադունցը վերջինիս տեղակալ, ԵՊՀ թիմի մարզիչ Դավիթ Ղարիբյանը։