ԵՊՀ-ում կանցկացվի «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը
Ս.թ. մարտի 2-4-ը՝ ժամը 9։30-ին, Երանի պետական համալսարանում կանցկացվի «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին կմասնակցեն դպրոցական մարզային փուլերը հաղթահարած 91 աշակերտներ։
Աշակերտներն օլիմպիադայի այս փուլի շրջանակում կմասնակցեն երկու ենթափուլի՝ տեսական փորձնական: Տեսական փուլում աշակերտներին կտրվեն հարցեր խնդիրներ, իսկ փորձնական փուլում մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կկատարեն պահանջվող քիմիական փորձեր՝ ներկայացնելով համապատասխան եզրահանգումներ:
Оլիմպիադայի շրջանակում կկազմակերպվեն նա ուսուցիչների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն ինչպես տեսական փորձնական փուլերի առաջադրանքները, այնպես էլ կազմակերպական մի շարք հարցեր:
Ս.թ. մարտի 4-ին՝ օլիմպիադայի փակման արարողության ժամանակ, հաղթողները կստանան մրցանակներ:
Օլիմպիադայի փակման արարողությանը ներկա կլինեն Քիմիայի ֆակուլտետի դեկանը, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենը, ՀՀ ԳԱԱ նախագահը ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ներկայացուցիչներ։