Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026
Ս․թ. հոկտեմբերի 5–9 ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում և «91Ƶ-Krisp AI» լաբորատորիայում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Հայկական մաթեմատիկական միության և «91Ƶ-Krisp AI» լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026» խորագրով միջազգային գիտաժողով։
Ելույթ կունենան հրավիրյալ զեկուցողներ աշխարհի տարբեր երկրներից:
Գիտաժողովի նպատակն է համախմբել կիրառական մաթեմատիկայի, համակարգչային գիտության և արհեստական բանականության ոլորտներում աշխատող հետազոտողներին, ինչպես նաև ստեղծել հարթակ նոր արդյունքների ներկայացման, գաղափարների փոխանակման և գիտական համագործակցության հաստատման համար։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։