Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն, նոր իմաստների որոնում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. հոկտեմբերի 15–17-ը ԵՊՀ-ում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հայկական նշանագիտական ուսումնասիրությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն, նոր իմաստների որոնում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված մեդիատեքտստերի, նշանագիտության և ԱԲ-ի (AI) ժամանակակից փոխհարաբերությունների քննարկմանը:
Գիտաժողովի սեկցիաների շրջանակում անդրադարձ կարվի մի շարք առանցքային խնդիրների՝ սկսած հուշելու նշանագիտությունից և մարդ-AI համագործակցության մշակույթից, մինչև տեսալսողական մեդիայի փոխակերպումները, լեզվական լանդշաֆտի արտացոլումը մեդիադաշտում, թվային քաղաքացիության ձևավորումը, քաղաքի մշակութային հիշողությունը և ապագայի պատկերի կառուցումը։ Առանձին ուշադրություն է դարձվելու մեդիատեքստի նոր զարգացումներին, մեդիայի իմագոլոգիական (պատկերաբանական) դերակատարությանը, ինչպես նաև էկոլոգիական և բիոնշանագիտական հարցերի արտահայտմանը ժամանակակից մեդիատեքստերում։